ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ

Կազմակերպության արդյունավետ կառավարման, ճիշտ ռազմավարության մշակման համար կարևոր է հասկանալ, թե ինչ ակտիվների է տիրապետում կազմակերպությունը, ինչ վիճակում են դրանք գտնվում, ինչ մնացորդային ծառայության ժամկետ ունեն և ինչ ծախսեր պետք է նախատեսել կազմակերպության անխափան գործունեության շարունակման համար։  Վերոգրյալ խնդիրների լուծումը և կազմակերպության հաշվապահական հաշվառման արժանահավատության ապահովումը պահանջում է կազմակերպության հիմնական միջոցների, պաշարների և այլ ակտիվների և պարտավորությունների պրոֆեսիոնալ գույքագրում։

ՊԵԿ-Ն «ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ Է ՇՆՈՐՀԵԼ «ԱՎՅԱՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

    «ԱՎՅԱՆ» ընկերությանը «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:       2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 27-ից 28-ը Ալմաթիում տեղի ունեցավ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ «Գնահատման գործունեությունը․Հիմնական միտումներն ու հեռանկարները» թեմայով։ Համաժողովը կազմակերպվել էր Գնահատողների մասնագիտական կազմակերպությունների ազգային ասոցիացիայի և Ղազախստանի Պրոֆեսիոնալ գնահատողների ինստիտուտի կողմից:

Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի պատվիրակությունները: Մասնակիցները քննարկել են Ղազախստանում, Հայաստանում, Ղրղզստանում եւ Ռուսաստանում գնահատման գործունեության կարգավորմանը, մասնագիտական գնահատման չափանիշների կատարելագործմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:

ԱՎՅԱՆ

ԱՎՅԱՆ ընկերությունում աշխատում են մասնագետներ, որոնք ունեն գնահատման, հաշվառման և կառավարման աշխատանքային փորձ՝ ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Աշխատանքային գործունեության ընթացքում նրանց կողմից իրականացվել են հիմնական միջոցների, պաշարների, ոչ նյութական ակտիվների գնահատման, վերագնահատման, գույքագրման, խորհրդատվության մի շարք աշխատանքներ։ Մեծ պոտենցիալ, բարձր մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող թիմի շնորհիվ մեր կազմակերպությանը հաջողվում է ապահովել ծառայությունների բարձր որակ, արդարացնել մեր գործընկերների վստահությունը և ձեռք բերել նոր գործընկերներ։  

ԳՆԱՀԱՏՈՒՄ

 Գնահատում բառը շատ լայն հասկացություն ունի: Բառացի այն նշանակում է կարծիք “արժեքի” վերաբերյալ։ Մեր դեպքում գնահատումը դա օբյեկտի արժեքի որոշումն է՝ որոշակի դրությամբ, որոշակի նպատակով․    Գնահատումը օբյեկտի արժեքի որոշմանն ուղղված գործողությունների ամբողջությունն է, որի արդյունքը գնահատողի հիմնավորված կարծիքն է գնահատվող օբյեկտի արժեքի վերաբերյալ՝ գնահատման օրվա դրությամբ։    Գնահատման օբյեկտներ կարող են հանդիսանալ շենքերն ու շինությունները, հողամասերը, սարքերն ու սարքավորումները, տրանսպորտային միջոցները, ոչ նյութական ակտիվները, ձեռնարկությունները՝ որպես գործող բիզնես և այլ ակտիվներ: