ԳՆԱՀԱՏՈՒՄ

   Գնահատում բառը շատ լայն հասկացություն ունի: Բառացի այն նշանակում է կարծիք “արժեքի” վերաբերյալ։ Մեր դեպքում գնահատումը դա օբյեկտի արժեքի որոշումն է՝ որոշակի դրությամբ, որոշակի նպատակով․

   Գնահատումը օբյեկտի արժեքի որոշմանն ուղղված գործողությունների ամբողջությունն է, որի արդյունքը գնահատողի հիմնավորված կարծիքն է գնահատվող օբյեկտի արժեքի վերաբերյալ՝ գնահատման օրվա դրությամբ։

   Գնահատման օբյեկտներ կարող են հանդիսանալ շենքերն ու շինությունները, հողամասերը, սարքերն ու սարքավորումները, տրանսպորտային միջոցները, ոչ նյութական ակտիվները, ձեռնարկությունները՝ որպես գործող բիզնես և այլ ակտիվներ:

   Գնահատման անհրաժեշտություն առաջանում է հետևյալ գործառույթների իրականացման համար՝

  • գույքը իրավաբանական անձի կանոնադիր կապիտալում ներդնելու,
  • գույքի օտարում,
  • հիմնական միջոցների վերագնահատում,
  • ձեռնարկության, կազմակերպության արժեքի որոշում,
  • իրավաբանական անձանց վերակազմավորում, լուծարում,
  • ռազմավարական պլանավորում,
  • գույքի ապահովագրություն,
  • կազմակերպությունների հաշվապահական հաշվառում,
  • գույքի հավատարմագրային կառավարման հանձնում,
  • գույքի գրավադրում,
  • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական գույքի մասնավորեցման և պետական կամ համայնքային հողերի օտարման դեպքերի,
  • անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում,
  • գույքը հիմնադրամներում ներդնելու դեպքերում,
  • գույքի բռնագանձման հետևանքով իրացման դեպքերում,
  • վարձակալության կամ լիզինգի պայմանագրեր կնքելիս,
  • ներդրումային ծրագրերի մշակում,
  • հիմնական միջոցների դուրս գրման՝ երբ դրանց հետագա շահագործումն անհնար է կամ աննպատակահարմար,

և բազմաթիվ այլ դեպքերում։

   ԱՎՅԱՆ ընկերության կողմից գնահատումն իրականացվում է

Copyright ©2018 avyan.am. All Rights Reserved