ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ

       Կազմակերպության արդյունավետ կառավարման, ճիշտ ռազմավարության մշակման համար կարևոր է հասկանալ, թե ինչ ակտիվների է տիրապետում կազմակերպությունը, ինչ վիճակում են դրանք գտնվում, ինչ մնացորդային ծառայության ժամկետ ունեն և ինչ ծախսեր պետք է նախատեսել կազմակերպության անխափան գործունեության շարունակման համար։ Վերոգրյալ խնդիրների լուծումը և կազմակերպության հաշվապահական հաշվառման արժանահավատության ապահովումը պահանջում է կազմակերպության հիմնական միջոցների, պաշարների, ոչ նյութական ակտիվների պրոֆեսիոնալ գույքագրում։

        Գույքագրումը կազմակերպության հիմնական միջոցների առկայության ստուգման մեթոդ է՝ փաստացի և հաշվապահական տվյալների համեմատման միջոցով:

        Մենք իրականացնում ենք պրոֆեսիոնալ գույքագրման աշխատանքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և գույքագրման արդի մեթոդներ։

        Հիմնական միջոցների գույքագրման ժամանակ յուրաքանչյուր հիմնական միջոց մեր մասնագետների կողմից պիտակավորվում է հատուկ պիտակով։ Յուրաքանչյուր պիտակի վրա արտացոլվում է կազմակերպության անվանումը, հիմնական միջոցի անվանումը, գույքահամարը և հատուկ թվային կոդը։
Հատուկ կոդը պարունակում է հիմնական միջոցի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա՝ անվանում, արժեքը(սկզբնական, հաշվեկշռային, մնացորդային), տարեթիվ (ձեռքբերման, կառուցման, շահագործման), տեխնիկական վիճակ, տեղակայվածություն և պատվիրատուին անհրաժեշտ այլ ինֆորմացիա։

      Հիմնական միջոցների գույքագրման և պիտակավորման արդյունքում կազմակերպության հետագա ներքին գույքագրումը, ինչպես նաև հիմնական միջոցների վերահսկումը, իրականացվում է օգտագործելով ցանկացած սմարտֆոն կամ պլանշետ, որում մեր մասնագետների կողմից ներբեռնվում է հատուկ անվճար ծրագիր։

Մեր կողմից տրամադրվող հիմնական միջոցների պիտակավորման համար նախատեսված պիտակները արտադրված են պոլիամիդ նյութից, չեն վնասվում քիմիական, թթվային, յուղային, սպիրտային նյութերի և ջրի ազդեցությունից, պիտանի են օգտագործման -40 մինչև +190 ջերմաստիճանի պայմաններում և ապահովում են ծառայության երկար ժամկետ։

      Հիմնական միջոցների պիտակավորումն ապահովում է կազմակերպության հետագա ներքին գույքագրման աշխատանքների անցկացման մատչելիություն, պարզություն, ժամանակի և մարդկային ռեսուրսների խնայողություն և հիմնական միջոցների շարժի վերահսկում։

Գույքագրման յուրաքանչյուր պատվերի շրջանակներում մեր կողմից մշակվում է պատվիրատու կազմակերպության ոլորտին համապատասխան գույքագրման մեթոդոլոգիա, և գույքագրման աշխատանքներն իրականացվում են մեթոդոլոգիայի դրույթների և կանոններին համապատասխան։

Հիմնական միջոցների գույքագրման ընթացքում մեր մասնագետների կողմից՝

  1. ստուգվում է յուրաքանչյուր հիմնական միջոցի առկայությունը,
  2. ստուգվում է հիմնական միջոցների տեխնիկական փաստաթղթերի առկայությունը և վիճակը,
  3. յուրաքանչյուր հիմնական միջոցի համար մշակվում է գույքահամար,
  4. անհրաժեշտության դեպքում իրականացվում է հիմնական միջոցների միավորների տրոհում կամ միավորում,
  5. կատարվում է հիմնական միջոցների տեխնիկական վիճակի գնահատում,
  6. կախված հիմնական միջոցի տեխնիկական վիճակից իրականացվում է օգտակար մնացորդային ծառայության ժամկետների հաշվարկում,
  7. հիմնական միջոցների ֆոտոնկարահանում, նկարների կցում համապատասխան բազային,
  8. հիմնական միջոցը բնութագրող հետևյալ պարամետրերի ստուգում և ճշտում
    • անվանում,
    • գույքահամար,
    • թողարկման (կառուցման) տարեթիվ,
    • ձեռք բերման, շահագործման տարեթիվ,
    • տեղակայվածություն (հմ գտնվելու վայրը),
    • մոդելը, տիպը,
    • հզորություն, չափ, քանակ, կշիռ,
    • գործարանային համար,
    • կախված հիմնական միջոցի տեսակից՝ այլ պարամետրերի ճշտում,
  9. Հայտնաբերվում և ֆիքսվում են ավելցուկներն ու պակասորդները,
  10. Ինչպես նաև յուրաքանչյուր հիմնական միջոց պիտակավորվում է հատուկ պիտակով։

Մեր ընկերությունը գույքագրման աշխատանքներն իրականացնում է

դրույթների համապատասխան։

      Մեր պրոֆեսիոնալ թիմն ունի մեծ փորձ գույքագրման ծառայությունների մատուցման ոլորտում։
Մեր մասնագետների կողմից իրականացվել են մի շարք գույքագրման աշխատանքներ տնտեսության տարբեր ճյուղերում գործող կազմակեպությունների պատվերներով։

Copyright ©2018 avyan.am. All Rights Reserved