ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

    Կազմակերպությունների գերակշիռ մասն իրենց հաշվեկշռում ունեն սարքավորումներ, որոնք կազմակերպության համար հանդիսանում են հիմնական միջոցներ։ Ժամանակի ընթացքում կազմակերպությունում կարիք է առաջանում դրանց գնահատման կամ վերագնահատման։

    «ԱՎՅԱՆ» ՍՊԸ իրականացնում է ցանկացած սարքավորման անկախ գնահատում և վերագնահատում։ Մեր մասնագետներն իրականացնում են հաստոցների, մեքենաների, ուժային ագրեգատների, հոսքագծերի, համակարգչային տեխնիկայի, հատուկ սարքերի և այլ սարքավորումների տեղազննում, ֆիզիկական վիճակի ուսումնասիրություն, շուկայական կամ շուկայական արժեքից տարբերվող արժեքի գնահատում։

Սարքավորումների շուկայական արժեքը հիմնականում գնահատվում է հետևյալ գործառույթների իրականացման համար ՝

  • սարքավորումները իրավաբանական անձի կանոնադիր կապիտալ ներդնելու,
  • ներդրումային ծրագրերի մշակման,
  • հիմնական միջոցների վերագնահատման,
  • հիմնական միջոցների դուրս գրման, երբ դրանց հետագա շահագործումն անհնար է կամ աննպատակահարմար (կախված դրանց մաշվածությունից),
  • առք ու վաճառքի գործարքների,
  • սարքավորումների գրավադրման,
  • վարձակալության կամ լիզինգի պայմանագրեր կնքելիս,
  • ապահովագրության
    և այլն։

    Սարքավորումները շարժական գույքի մաս են կազմում, հետևաբար սարքավորումների գնահատումն իրականացվում է շարժական գույքի գնահատման դրույթներին համապատասխան։

    Ի տարբերություն այլ գնահատման տեսակների, սարքավորումների գնահատումը ամենաբազմաբնույթ գնահատման տեսակն է, քանի որ այն ներառում է ինչպես լայն տարածում ունեցող, այնպես էլ նեղ մասնագիտական և ունիկալ սարքերի գնահատում։ Սարքավորումների որոշ տեսակների համար բնորոշ է յուրահատուկ շուկա։ Դրանք հիմնականում այն սարքերն ու սարքավորումներն են, որոնք ունեն սահմանափակ թվով օգտագործողներ, և որոնք չեն վաճառվում բաց շուկայում։ Օրինակ՝ բջջային կապի սարքավորումները, նավիգացիոն սարքերը, հանքերում օգտագործվող հատուկ տեխնիկան, հիդրոէլեկտրակայաններում օգտագործվող տուրբինները, գեներատորները և այլն։

    Սարքավորումներ հասկացությունը շատ լայն է, այն իր մեջ ներառում է բազում սարքեր՝ սկսած համակարգչային տեխնիկայից մինչև հոսքագծեր և հաստոցներ, ինչպես նաև՝

  • մեքենաներ,
  • տեխնոլոգիական համակարգեր և հոսքագծեր,
  • հատուկ սարքեր,
  • շինարարական սարքավորումներ և տեխնիկա,
  • առևտրային սարքավորումներ,
  • համակարգչային տեխնիկա,
  • գրասենյակային տեխնիկա,
  • կենցաղային տեխնիկա,
  • ուժային ագրեգատներ,
  • գործիքներ
    և այլն։

       Մեր կազմակերպությունը սարքավորումների գնահատումն իրականացնում է Գնահատման միջազգային ստանդարտների (IVS) դրույթներին համապատասխան։

Copyright ©2017 avyan.am. All Rights Reserved