ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

     Փոխադրամիջոցներ  հասկացությունն իր մեջ ներառում է տրանսպորտային միջոցները, ջրային և օդային փոխադրամիջոցները։

     Տրանսպորտային միջոցը Ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարք է, որի կազմում ներառվում են մեխանիկական տրանսպորտային միջոցները, կցասայլերը, մոպեդները և այլ տրանսպորտային միջոցներ։

     Մեր աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ ավելի հաճախ գնահատման անհրաժեշտություն է առաջանում մեխանիկական տրանսպորտային միջոցների համար, քանի որ դրանք մեծ տարածում ունեն և շահագործվում են տնտեսության տարբեր ճյուղերում։

     Մեխանիկական տրանսպորտային միջոցներ են համարվում մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոմեքենաները, գնացքները, ինքնագնաց մեքենաները, ավտոբուսները, տրոլեյբուսները, տրամվայները, բոլոր տեսակի տրակտորները և այլ մեխանիկական տրանսպորտային միջոցները։

     Ջրային և օդային փոխադրամիջոցների գնահատումն իրականացվում է հաշվի առնելով տվյալ սարքերի առանձնահատկությունները, ձևաորված շուկաները և դրանցում տեղի ունեցող փոփոխությունները։

     Եթե մեխանիկական տրանսպորտային միջոցների համար ամեն երկրում կա ձևավորված շուկա, ապա օդային և ջրային փոխադրամիջոցների շուկան չի սահմանափակվում ներքին շուկայով (որոշ դեպքերում անգամ կարող է բացակայել ներքին շուկան)։ Այս դեպքում շուկայական գին ասելով հասկանում ենք տվյալ փոխադրամիջոցի արժեքը տարածաշրջանային կամ միջազգային շուկայում։

     Ջրային փոխադրամիջոցները բեռնատար, մարդատար, գիտահետազոտական, հատուկ մասնագիտացված, ծառայողական նավերն են՝ նախատեսված մարդկանց, բեռների փոխադրման, ինչպես նաև տարբեր մասնագիտական աշխատանքներ իրականացման համար։

     Օդային փոխադրամիջոցները թռչող սարքեր են, որոնք մնում են մթնոլորտում ի հաշիվ օդի հետ փոխազդեցության, ինչը տարբեր է երկրի կամ ջրի մակերևույթի հետ փոխազդեցությունից: Օդանավերը, ըստ իրենց նպատակային օգտագործման բաժանվում են երեք խմբի՝ քաղաքացիական, պետական և փորձարարական։

Փոխադրամիջոցների շուկայական արժեքը հիմնականում գնահատվում է հետևյալ գործառույթների իրականացման համար ՝

  • փոխադրամիջոներն իրավաբանական անձի կանոնադիր կապիտալ ներդնելու,
  • ներդրումային ծրագրերի մշակման,
  • հիմնական միջոցների վերագնահատման,
  • հիմնական միջոցների դուրս գրման, երբ դրանց հետագա շահագործումն անհնար է կամ աննպատակահարմար (կախված դրանց մաշվածությունից),
  • առք ու վաճառքի գործարքներ,
  • գրավադրման,
  • վարձակալության կամ լիզինգի պայմանագրեր կնքելիս,
  • ապահովագրության,
    և այլն։

     Մեր կազմակերպությունը փոխադրամիջոցների գնահատումն իրականացնում է Գնահատման միջազգային ստանդարտների (IVS) դրույթներին համապատասխան։

Copyright ©2018 avyan.am. All Rights Reserved