Կազմակերպության արդյունավետ կառավարման, ճիշտ ռազմավարության մշակման համար կարևոր է հասկանալ, թե ինչ ակտիվների է տիրապետում կազմակերպությունը, ինչ վիճակում են դրանք գտնվում, ինչ մնացորդային ծառայության ժամկետ ունեն և ինչ ծախսեր պետք է նախատեսել կազմակերպության անխափան գործունեության շարունակման համար։ Վերոգրյալ խնդիրների լուծումը և կազմակերպության հաշվապահական հաշվառման արժանահավատության ապահովումը պահանջում է կազմակերպության հիմնական միջոցների, պաշարների, ոչ նյութական ակտիվների պրոֆեսիոնալ գույքագրում։
Գույքագրումը կազմակերպության հիմնական միջոցների առկայության ստուգման մեթոդ է՝ փաստացի և հաշվապահական տվյալների համեմատման միջոցով:
Մենք իրականացնում ենք պրոֆեսիոնալ գույքագրման աշխատանքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և գույքագրման արդի մեթոդներ։
Հիմնական միջոցների գույքագրման ժամանակ յուրաքանչյուր հիմնական միջոց մեր մասնագետների կողմից պիտակավորվում է հատուկ պիտակով։ Յուրաքանչյուր պիտակի վրա արտացոլվում է կազմակերպության անվանումը, հիմնական միջոցի անվանումը, գույքահամարը և հատուկ թվային կոդը։
Հատուկ կոդը պարունակում է հիմնական միջոցի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա՝ անվանում, արժեքը(սկզբնական, հաշվեկշռային, մնացորդային), տարեթիվ (ձեռքբերման, կառուցման, շահագործման), տեխնիկական վիճակ, տեղակայվածություն և պատվիրատուին անհրաժեշտ այլ ինֆորմացիա։
Հիմնական միջոցների գույքագրման և պիտակավորման արդյունքում կազմակերպության հետագա ներքին գույքագրումը, ինչպես նաև հիմնական միջոցների վերահսկումը, իրականացվում է օգտագործելով ցանկացած սմարտֆոն կամ պլանշետ, որում մեր մասնագետների կողմից ներբեռնվում է հատուկ անվճար ծրագիր։
Մեր կողմից տրամադրվող հիմնական միջոցների պիտակավորման համար նախատեսված պիտակները արտադրված են պոլիամիդ նյութից, չեն վնասվում քիմիական, թթվային, յուղային, սպիրտային նյութերի և ջրի ազդեցությունից, պիտանի են օգտագործման -40 մինչև +190 ջերմաստիճանի պայմաններում և ապահովում են ծառայության երկար ժամկետ։
Հիմնական միջոցների պիտակավորումն ապահովում է կազմակերպության հետագա ներքին գույքագրման աշխատանքների անցկացման մատչելիություն, պարզություն, ժամանակի և մարդկային ռեսուրսների խնայողություն և հիմնական միջոցների շարժի վերահսկում։
Գույքագրման յուրաքանչյուր պատվերի շրջանակներում մեր կողմից մշակվում է պատվիրատու կազմակերպության ոլորտին համապատասխան գույքագրման մեթոդոլոգիա, և գույքագրման աշխատանքներն իրականացվում են մեթոդոլոգիայի դրույթների և կանոններին համապատասխան։
Հիմնական միջոցների գույքագրման ընթացքում մեր մասնագետների կողմից՝
- ստուգվում է յուրաքանչյուր հիմնական միջոցի առկայությունը,
- ստուգվում է հիմնական միջոցների տեխնիկական փաստաթղթերի առկայությունը և վիճակը,
- յուրաքանչյուր հիմնական միջոցի համար մշակվում է գույքահամար,
- անհրաժեշտության դեպքում իրականացվում է հիմնական միջոցների միավորների տրոհում կամ միավորում,
- կատարվում է հիմնական միջոցների տեխնիկական վիճակի գնահատում,
- կախված հիմնական միջոցի տեխնիկական վիճակից իրականացվում է օգտակար մնացորդային ծառայության ժամկետների հաշվարկում,
- հիմնական միջոցների ֆոտոնկարահանում, նկարների կցում համապատասխան բազային,
- հիմնական միջոցը բնութագրող հետևյալ պարամետրերի ստուգում և ճշտում
- անվանում,
- գույքահամար,
- թողարկման (կառուցման) տարեթիվ,
- ձեռք բերման, շահագործման տարեթիվ,
- տեղակայվածություն (հմ գտնվելու վայրը),
- մոդելը, տիպը,
- հզորություն, չափ, քանակ, կշիռ,
- գործարանային համար,
- կախված հիմնական միջոցի տեսակից՝ այլ պարամետրերի ճշտում,
- Հայտնաբերվում և ֆիքսվում են ավելցուկներն ու պակասորդները,
- Ինչպես նաև յուրաքանչյուր հիմնական միջոց պիտակավորվում է հատուկ պիտակով։
Մեր ընկերությունը գույքագրման աշխատանքներն իրականացնում է
- “ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքի,
- “ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքի,
- “ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ” ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ,
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ դրույթների համապատասխան։
Մեր կողմից մատուցվող ծառայություններին ավելի մանրամասն ծանոթանալու, ինչպես նաև գույքագրման մեթոդների և տեխնոլոգիաների ներկայացման համար կարող եք կապվել մեզ հետ +374 99-28-36-47 հեռախոսահամարով։