ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ

Կազմակերպության արդյունավետ կառավարման, ճիշտ ռազմավարության մշակման համար կարևոր է հասկանալ, թե ինչ ակտիվների է տիրապետում կազմակերպությունը, ինչ վիճակում են դրանք գտնվում, ինչ մնացորդային ծառայության ժամկետ ունեն և ինչ ծախսեր պետք է նախատեսել կազմակերպության անխափան գործունեության շարունակման համար։  Վերոգրյալ խնդիրների լուծումը և կազմակերպության հաշվապահական հաշվառման արժանահավատության ապահովումը պահանջում է կազմակերպության հիմնական միջոցների, պաշարների և այլ ակտիվների և պարտավորությունների պրոֆեսիոնալ գույքագրում։

ԱՎՅԱՆ

ԱՎՅԱՆ ընկերությունում աշխատում են մասնագետներ, որոնք ունեն գնահատման, հաշվառման և կառավարման աշխատանքային փորձ՝ ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Աշխատանքային գործունեության ընթացքում նրանց կողմից իրականացվել են հիմնական միջոցների, պաշարների, ոչ նյութական ակտիվների գնահատման, վերագնահատման, գույքագրման, խորհրդատվության մի շարք աշխատանքներ։ Մեծ պոտենցիալ, բարձր մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող թիմի շնորհիվ մեր կազմակերպությանը հաջողվում է ապահովել ծառայությունների բարձր որակ, արդարացնել մեր գործընկերների վստահությունը և ձեռք բերել նոր գործընկերներ։  

ԳՆԱՀԱՏՈՒՄ

 Գնահատում բառը շատ լայն հասկացություն ունի: Բառացի այն նշանակում է կարծիք “արժեքի” վերաբերյալ։ Մեր դեպքում գնահատումը դա օբյեկտի արժեքի որոշումն է՝ որոշակի դրությամբ, որոշակի նպատակով․    Գնահատումը օբյեկտի արժեքի որոշմանն ուղղված գործողությունների ամբողջությունն է, որի արդյունքը գնահատողի հիմնավորված կարծիքն է գնահատվող օբյեկտի արժեքի վերաբերյալ՝ գնահատման օրվա դրությամբ։    Գնահատման օբյեկտներ կարող են հանդիսանալ շենքերն ու շինությունները, հողամասերը, սարքերն ու սարքավորումները, տրանսպորտային միջոցները, ոչ նյութական ակտիվները, ձեռնարկությունները՝ որպես գործող բիզնես և այլ ակտիվներ: